Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի <<Հանրային ծառայություն>> ծրագրի 5122 հոդվածով 21067.06 հազար դրամի ձեռքբերված գույքը ավելացնել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի <<Նաիրի համայնքի սեփականության 2021 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 28 որոշմամբ հաստատված գույքագրման ցուցակի N 1,2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16 հավելվածներում՝ համաձայն 1-14 հավելվածների:
2. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի <<Աղբահանություն>> ծրագրի 5129 հոդվածով 49103.600 հազար դրամի ձեռքբերված գույքը ավելացնել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի <<Նաիրի համայնքի սեփականության 2021 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 28 որոշմամբ հաստատված գույքագրման ցուցակի N 5 հավելվածում՝ համաձայն հավելված 4-ի: