Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<Սուրուր ֆարմ>> ՍՊԸ-ի տնօրեն Շեիխ Սուրուր Բինմոհամմադ Բինխալիֆա Ալ-Նահյանի լիաձորված անձ Հրաչյա Հայրապետի Բուդաղյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով <<Սուրուր ֆարմ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-0501-0046 կադաստրային ծածկագրի 4.43 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չրանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |