Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին քաղաքացի Կարինե Ալեքսանդրի Մովսեսյանի կողմից ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի քաղաքացիական գործով թիվ ԿԴ/0109/02/24 վճիռը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0047-0045 կադաստրային ծածկագրով 0,01858 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռքբերման վաղեմության ուժով, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Կարինե Ալեքսանդրի Մովսեսյանին 1953464 (մեկ միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար չորս հարյուր վաթսունչորս) դրամ կադաստրային արժեքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |