|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հոկտեմբերի 2024 թվականի N 203-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով «Թոմշինբետոն» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Հովհաննեսի Քեհեյանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Եղվարդ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով «Թոմշինբետոն» ՍՊԸ-ին պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2495189) 1,0 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արտադրական օբյեկտների հողամասի վրա կառուցված սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունների սպասարկող հողամասը հողի կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով՝ 28875000 (քսանութ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ արժեքով օտարել «Թոմշինբետոն» ՍՊԸ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -22 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.60 Կբ)
|
|
(682.65 Կբ)
|
|
(617.99 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|