Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածներ 1-16-ի:
2.Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 267-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |