Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Նաիրի համայնքի ղեկավարի առաջարկությունը և համայնքային սեփականություն հանդիսացող, Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, բնակարան 2 հասցեում գտնվող, 07-012-0018-0003-001-002 կադաստրային ծածկագրի 140,49 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28042022-07-0172 ) անհատույց օտարել (նվիրել) նախկինում ուսուցիչների շենքում 5 և ավելի տարիներ բնակվող, 44-օրյա պատերազմում զոհված Գնել Ռուբիկի Հարությունյանի այրուն` Լիլիթ Աշոտի Դանիելյանին և որդիներին` Էրիկ և Ռուբիկ Գնելի Հարությունյաններին` հավասար բաժիններով։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին Լիլիթ Աշոտի Դանիելյանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։
3. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 7-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին» N 150 որոշումը։