Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 300.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |