Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 234-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Դավիթ Գարեգինի Բաղդասարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Նաիրի hամայնքի Զովունի գյուղում գտնվող, Դավիթ Գարեգինի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0143-0403 կադաստրային ծածկագրի 0.15 հա մակերեսով հողամասը փոխանակել Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  07-029-0012-0147 կադաստրային ծածկագրի 0,15 հա հողամասի հետ:

2.Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի <<Հողամասի սեփականության իրավունքը փոխանակելու մասին>> N 234-Ա որոշումը։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱԶ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.15 Մբ)
(14.82 Կբ)
(658.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner