Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի և<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի <<Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 33-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
2. Հաստատել Նաիրի համայնքի <<Արագյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի և <<Պռոշյանի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի գույքի ցուցակները համաձայն հավելված N 2-ի և N 3-ի:
3. Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի <<Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 33-Ա որոշմամբ հաստատված գույքագրման ցուցակի N 1 և N 15 հավելվածներում կատարել փոփոխություն և ավելացնել Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի <<Հանրային ծառայություն>> ծրագրի 5122 հոդվածով ձեռքբերված 85120, 524400, 49120, 468000, 520500, 294240, 49120 դրամների և <<Աղբահանություն>> ծրագրի 5129 հոդվածով ձեռքբերված 8640000 դրամի գույքերը՝ համաձայն հավելվածներ N 4-ի և N 5-ի: |