Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի լիազորված անձ Գաբրիել Գաբրիելյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի 122/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ին պատկանող 07-053-0378-0382 կադաստրային ծածկագրի հողամասում բիզնես կենտրոնի կառուցման համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |