Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մարատ Խաչիկի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարատ Խաչիկի Բաղդասարյանին պատկանող 07-065-0234-0041 կադաստրային ծածկագրի 0.339 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.2 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: