Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1313-Լ որոշումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է` Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի <<Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 259-Ն որոշմամբ հաստատված N 1, N 2, N 3 և N 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1-4 հավելվածների: |