Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Մանուկ Արմենակի Մխիթարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Մանուկ Արմենակի Մխիթարյանին պատկանող 07-065-0134-0019 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0134-0093 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 29052024-07-0143) 0,0273 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Մանուկ Արմենակի Մխիթարյանին՝ 1865764 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր վաթսունչորս) դրամ կադաստրային արժեքով։ |