Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ուստյանի 2025 թվականի մարտի 6-ի գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Կոտայքի մարզի <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի նախահաշիվը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի <<<<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 76-Ա որոշումը: |