Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Կարեն Դոխոյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն, Արկադի Դոխոյաններին, Ալբերտ Անանյանին, Էդուարդ Զարգարյանին, Արսեն Ալանյանին պատկանող 07-053-0380-0010 կադաստրային ծածկագրի 0,20911 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: