Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Բուժական գյուղում գտնվող կիսակառույց ճամբարը հյուրանոցի վերակառուցելու նպատակով Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 12 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Ասյա Հենրիխի Գևորգյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26092022-07-0010) 07-020-0101-0023 կադաստրային ծածկագրի 0.7 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարել նրան հողի կադաստրային արժեքով ՝13143900 դրամ (տասներեք միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր դրամ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |