Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիային ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 400.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |