Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 13/06/2022 11:00
Վարող ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍԵՎԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՎԻՐԱԲՅԱՆ, ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՆԻԿՈԼՅԱՆ, ՎՈՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԲԱՂԴԱՍԱՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, ԶՈՀՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՋԵՄՄԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՍԱՐՈՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ, ԲԵՆԻԱՄԻՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԲԱԲԿԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ՄՀԵՐ ՊԱՊՅԱՆ, ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը՝

Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման հարցը

Հանձնարարել վարչական ղեկավարներին և Կարինե Սարոյանին՝  

- միջոցներ ձեռնարկել համայնքի բյուջեի եկամուտների ժամանակին հավաքագրման ուղղությամբ․

Ֆինանսատնտեսագիտական հարցը

Հանձնարարել վարչական ղեկավարներին և Սիրանուշ Նիկողոսյանին՝

-հետևել վճարների պատշաճ կատարմանը և քաղաքացիներին տրամադրվող  հաշվեհամարների ճշգրտությանը:

Կրթությանը, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական հարցը.

Հանձնարարել Գայանե Արմենակյանին`

-հետևել մանկապարտեզներում, դպրոցներում միջոցառումների հաճախ  կազմակերպմանը, ինչպես նաև հետևել մանկապարտեզներում որակյալ սննդի մատակարարմանը։

Համայնքի սանիտարական մաքրման և աղբահանության հարցը

Հանձնարարել վարչական ղեկավարներին և <<Եղվարդի բարեկարգում և բնակֆոնդ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Վ․ Վարդանյանին՝

- առավել ուշադրություն դարձնել սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների ժամանակին կատարմանը, այգիների ոռոգմանը։

Քաղաքաշինության հարցեր

Քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է ինքնակամ շինությունների գույքագրման հանձնաժողով, որն աշխատանքներ է ձեռնարկում Քասախ և Պռոշյան բնակավայրերում ինքնակամ շինությունների հայտնաբերման և հաշվառման ուղղությամբ: 

Հանձնարարել Քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին՝

- հետևել բաժնի կողմից տրամադրվող թույլտվությունների և որոշումների տրամադրման ժամկետներին և ընթացակարգերին։

Առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի հարցեր

Հանձնարարել առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Մհեր Պապյանին՝

- այցելել  բնակավայրերում արդեն հաշվառված հասարակական սննդի, առևտրի և ծառայությունների կետեր, ինչպես նաև  հետևել տեղական  տուրքերի հավաքագրման աշխատանքներին։

Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության վերաբերյալ հարցեր

Հանձնարարել զարգացման ծրագրերի և զբոսաշրջության  բաժնի պետ Հայկ Սարգսյանին՝

-առավել ուշադրություն դարձնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին:  

Բնապահպանության, գյուղատնտեսության և հողաշինության հարցեր

Հանձնարարել բնապահպանության, գյուղատնտեսության և հողաշինության բաժնի պետ Բենիամին Թադևոսյանին՝

 -ստուգել, թե արդյոք բոլոր հակակարկտային կայաններն են գործում համայնքում, ինչպես նաև հետևել ոռոգման ջրի բաշխման աշխատանքներին։

Աշխատակազմի աշխատակիցների կարգապահության հարցը

Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին և բաժնի պետերին՝

- հետևել աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը։

 

Նաիրի համայնքի  Արագյուղ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մեջլումյանը խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Արագյուղ բնակավայրում այգիների ոռոգման աշխատանքի ընթացքի մասին:

Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը հորդորեց խիստ հետևողական լինել, որպեսզի ոռոգման աշխատանքներից դժգոհող քաղաքացիներ չլինեն:

Զովունի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանից համայնքի ղեկավարը հետաքրքրվեց, թե արդյոք նորմալ են ընթանում կոյուղագծերի կառուցման աշխատանքները, որին ի պատասխան՝ Ա. Ղարիբյանն ասաց, որ աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով:

Համայնքի ղեկավարը Զորավան վարչական շրջանի ղեկավար Բաղդասար Թովմասյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել շենք-շինությունների հարկերի հավաքագրման գործընթացը: 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner