Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի՝ որոշում եմ․
1. Հայտարարել մրցույթ Նաիրի համայնքի «Արագյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
2. Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում:
3․ Հաստատել մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
4. Հանձնարարել աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանին ապահովել մրցույթի նախապատրաստական աշխատանքների կատարումն օրենքով սահմանված կարգով: