Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արշակ Սիմոնի Արշակյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արշակ Սիմոնի Արշակյանին պատկանող 07-004-0344-0025 կադաստրային ծածկագրի 0.4777 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.2000 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: