Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-202 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ավետիք Մկրտչի Չալաբյանին պատկանող 07-031-0240-0015 կադաստրային ծածկագրի 2.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի կատեգորիա:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն։