Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2025 թվականի N 94-Ա

ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝

1. Նաիրի համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց:

2. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեում հատկացնել 20000.0 դրամ գումար՝ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 10000.0 դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել բոլոր ոլորտները:

7. Համայնքի ղեկավարին՝ 

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ում, 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում:

2) համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:

3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: 


Կողմ -16

ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(544.80 Կբ) մշտական հանձնաժողովի նիստի որոշում
(16.83 Կբ)
(19.85 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner