Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Կարինե Ստյոպայի Մուրադյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 1/54 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Ստյոպայի Մուրադյանին պատկանող 07-053-0380-0086 կադաստրային ծածկագրի 0,028932 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: