Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Քասախի «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը ՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․
1․ Տալ համաձայություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախի «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» ՀՈԱԿ-ի անվանումը փոխարինել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Քասախի արվեստի դպրոց» ՀՈԱԿ անվանումով։
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Քասախի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի «Նաիրի համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 114-Ա որոշման 3-րդ կետը։