|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2024 թվականի N 127-Ա |
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»` Նաիրիի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի և քաղաքապետարանի շենքի հասանելիությունը բարելավելու նպատակով թեքահարթակների կառուցման ծրագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում բացել Նաիրի համայնքի առանձնացված արտաբյուջետային հաշիվ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -15 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.03 Կբ)
|
|
(805.05 Կբ)
|
|
(581.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|