Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 31 և ապրիլի 19-ի N 56 որոշումներով հաստատված կարգերը՝ որոշում եմ.
1. Բավարարել համայնքի մի շարք բնակիչների դիմումները և Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4729 հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Հարազատի թաղման ծախսերը հոգալու նպատակով Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4726 հոդվածից հատկացնել.
1) Լուիզա Բալասյան (Ռուզաննա Օգանյան, գյուղ Զովունի)-100.0 (մեկ հարյուր) հազար դրամ: