|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունվարի 2024 թվականի N 12-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-466 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քասախ գյուղում գտնվող, Հայկ Գևորգի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող 07-065-0295-0090 կադաստրային ծածկագրի 0.05724 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |
Կողմ -16 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՈՒՍ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(837.36 Կբ)
|
|
(14.17 Կբ)
|
|
(511.80 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|