2023 թվականի օգոստոսի9-ին՝ ժամը 12:00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը:
Օրակարգում՝
1. Համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ, մշակույթի տներ ՀՈԱԿ-ների և Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ի 2023 թվականի առաջին կիսամյակի գործունեության մասին։
2. Համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ, մշակույթի տներ ՀՈԱԿ-ների և Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ ՀՈԱԿ-ի 2023 թվականի երկրորդ կիսամյակի ծրագրերի, նախատեսված միջոցառումների և համայնքի ՀՈԱԿ-ների համագործակցության մասին։
3. Նաիրի համայնքում կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձանց և ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցում ՀՈԱԿ-ների տնօրենների և աշխատակիցների մասնակցության մասին։