Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանդիսանում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացնող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլխավորած կոնսորցիումի կազմում ընդգրկված միակ բուհը։
Նշված ծրագրի շրջանակներում, ՀՀ մարզաբնակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ Կոտայքի մարզում բնակություն հաստատած մինչև 29 տարեկան երիտասարդների մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու, նրանց զբաղվածության խնդիրը լուծելու և աշխատանքային առաջխաղացմանը նպաստելու նպատակով` առաջարկվում է հետևյալ անվճար կարճաժամկետ դասընթացները․
N
|
Դասընթացի անվանում
|
Տևողությունը օր
|
1
|
Մեղվաբուծության հիմունքներ
|
5
|
2
|
Ձկնաբուծություն
|
6
|
3
|
Ինտենսիվ այգեգործության հիմունքներ
|
5
|
4
|
Ջերմատնային տնտեսության կառավարման հիմունքներ
|
8
|
5
|
Շոկոլադագործություն
|
2
|
6
|
Հացատեսակների և հրուշակեղենի արտադրություն
|
3
|
7
|
Ավանդական պանիրների պատրաստման գաղտնիքները
|
5
|
8
|
Դասական կաթնամթերք․ հումքից մինչև պատրաստի արտադրանք
|
5
|
9
|
Եվրոպական քաղցրավենիքի գաղտնիքները
|
3
|
10
|
Եվրոպական հրուշակեղեն
|
3
|
11
|
Հավելումներով հացատեսակներ
|
3
|
12
|
Քրաֆտ գարեջրագործություն
|
3
|
13
|
Բուսաբուծական ծագման մթերքների վերամշակում - պահածոյացման տեխնոլոգիաներ
|
7
|
14
|
Քիմիկ լաբորանտ
|
10
|
15
|
ԱԹՍ-ների (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում
|
5
|
16
|
Տրակտորիստ - մեքենավար
|
7
|
17
|
Փափուկ հմտություններ*
|
4
|
«Փափուկ հմտություններ» դասընթացը թույլ է տալիս զարգացնել աշխատանքի դիմելիս համառոտ ինքնակենսագրականներ՝ CV կազմելու և մոտիվացիոն նամակ գրելու, աշխատանքային հարցազրույցի մասնակցելու, իսկ աշխատելիս՝ բարեհաջող միջանձնային հարաբերություններ ձևավորելու և հաղորդակցվելու հմտությունները՝ անկախ մասնագիտությունից։
Վերը նշված որևէ դասընթացի մասնակցելու ցանկություն հայտնած 15-25 հոգանոց մինչև 29 տարեկան երիտասարդների խումբ ձևավորելուց հետո, անհրաժեշտ է կապ հաստատել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակից Մանյա Կարապետյանի հետ (հեռ. 099217353)` կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով։