Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝
«Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գ. Չաուշի խճուղի 95 հասցեում բազմաբնակարան համալիր կառուցելն է:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: