Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ի կողմից Եղվարդի ռիոլիտադացիտների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանում կազմակերպելու նպատակով հանրային քննարկում։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։