Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, 144-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 4/Ա-7 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2022 թվականի նոյեմբերի 03-ի N 01/04.3/06539-2022 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել Կոտայքի մարզի համայնքները ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի մշակման քաղաքաշինական նախագծման առաջադրանքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |