Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 2025 թվականի մայիսի 30-ի գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի «Նաիրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 113-Ա որոշմամբ հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |