Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․
1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Եղվարդի N 1 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Եղվարդի N 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
3․ Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 31-ի <<Նաիրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները հաստատելու մասին>> N 113-Ա որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։