Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1․Նաիրի համայնքի Զորավան գյուղում Դովրի թաղամասի փողոցները անվանակոչել հետևյալ կերպ՝
1) Նաիրի համայնք, Զորավան գյուղ, Դովրի թաղամասի 2-րդ փողոց
2) Նաիրի համայնք, Զորավան գյուղ, Դովրի թաղամասի 2-րդ փողոց, 1-ին նրբանցք
3) Նաիրի համայնք, Զորավան գյուղ, Դովրի թաղամասի 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք
4) Նաիրի համայնք, Զորավան գյուղ, Դովրի թաղամասի 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք
5) Նաիրի համայնք, Զորավան գյուղ, Դովրի թաղամասի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։