Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 207-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2024 թվականի N 207-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 42-Ն, ԶՈՐԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 28-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 54-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 23-ի N 2-12 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 26-ի N 01/03․1/05273-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 01/11․2/16243-2024 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Եղվարդ, Զովունի, Պռոշյան, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ բնակավայրերի տարածական պլանավորման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի։

2․ Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի մասով տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները երկարաձգվելու պատճառով Քասախ բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ կկայացվի լրացուցիչ որոշում։

3. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ընդգրկել տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի իրականացման միջոցառումներն՝ ըստ առաջնահերթության, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։
4. Սահմանել, որ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով սահմանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով նախատեսված զարգացման միջոցառումների առաջնահերթության:
5. Ուժը կորցրած ճանաչել Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 28-Ն որոշումները։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -23

ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(975.29 Կբ)
(1.85 Մբ)
(16.57 Կբ)
(781.15 Կբ)
(38.84 Կբ)
(82.41 Կբ)
(2.36 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner