«Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հայտնում է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների (մասնակիցների) վերականգնողական ամբուլատոր բուժումը անվճար հիմունքներով իրականացվող ծրագրի մասին:
Պետական պատվերի շրջանակներից դուրս, «Իզմիրլյան» ԲԿ-ի վերականգնողական կենտրոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների (մասնակիցների) վերականգնողական ամբուլատոր բուժումը իրականացվում է միայն անվճար հիմունքներով՝ անկախ բուժման տևողությունից։