Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝ «Թոմշինբետոն» ՍՊ Ընկերության կողմից Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի Ե. Չարենցի փողոց 6-րդ նրբանցք 5 վարչական շենք հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելն է:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: