Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման չորրորդ փուլը։
Ակնկալում ենք համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը։