ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԱԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Արագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր աշխատատեղը համալրելու համար կարող են դիմելհաստատության տվյալ թափուր պաշտոնին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք։
Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող պայմաններն են՝
• Բարձրագույն կրթություն,
• Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,
• Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Ցանկացողները կարող են դիմել Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ։
Հասցե՝ ք․ Եղվարդ, Երևանյան 1
Հեռ՝. (0224) 2-16-91