Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հասմիկ Զաքարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
26/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ` Նաիրի համայնքի «Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

«Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը՝

1․ Իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը  նախադպրոցական կրթական ծրագրերի միջոցով, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու, օտար լեզուների  և հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը։

2․ Իրականացնում է  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:    

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)․

3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 190000 (մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ է։

Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք Եղվարդ, Սաֆարյան փ, շ 151։

Մրցույթը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք Եղվարդ, Երևանյան 1), հեռ. 0224 2-16-91:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող ՀՀ քաղաքացիները  Նաիրիի   համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, հավաստագրի բնօրինակները և պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

2 Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Փաստաթղթերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմում` ք. Եղվարդ,  Երևանյան 1, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենք,  հեռ. 022421691, աշխատանքային օրերին ժամը 10:00- ից մինչև 15:00-ը։

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Նաիրի համայնքի ավագանու 21․11․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 22․10․2024թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 10․09․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 09․07․2024թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․06․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14.05.2024թ. հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 15․04․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․03․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 14․02․2024թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու 18․01․2024թ․արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 19․12․2023թ․ հերթական նիստ
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 13․11․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 12․10․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 12․09․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու 10.07.2023թ. արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու 26․05․2023թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․05․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 14․04․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․02․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18․01․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․12․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․11․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 13․10․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 27․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 08․08․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․07․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 29․06․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 31․05․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 19․04․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 10․03․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 25․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 07․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 21․01․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 23․12․2021թ․
Նաիրի համայնքի նորընտիր ավագանու նիստ 20․12․2021թ․
Հարկային պարտավորությունների առցանց ծառայություն
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 14․10․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 24․05․2021թ․
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner