Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԱԶԱԼՏ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու համար հանրային լսում:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: