Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 103 հոդվածի 3.2 մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Զովունիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 3-ի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Զորավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 4-ի:
5. <<ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնի Աստղիկ մ/մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի անվանումը փոխարինել <<Պռոշյանի <<Աստղիկ>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ անվանումով և հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Պռոշյանի <<Աստղիկ>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 5-ի:
6. <<Հայաստանի Հանրապետությա Կոտայքի մարզի Քասախի Արուսյակ մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի անվանումը փոխարինել <<Քասախի <<Արուսյակ>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ անվանումով և Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի <<Քասախի <<Արուսյակ>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 6-ի: |