Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Տալ հավանություն Նաիրի համայնքի փողոցների ասֆալտապատման, կոյուղագծերի (ջրահեռացման) ցանցի կառուցման, արտաքին լուսավորության ցանցի կառուցման, գազիֆիկացման, խմելու ջրագծերի կառուցման, ոռոգման համակարգի կառուցման և փոխարինման, բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի վերանորոգման, Զովունի բնակավայրի սպորտդպրոցի կառուցման, Քասախ բնակավայրի սպորտդպրոցի վերակառուցման, Եղվարդ քաղաքի ֆուտբոլի դաշտի վերակառուցման, Պռոշյան բնակավայրի ֆուտբոլի դաշտի կառուցման, Զովունի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման, Բուժական բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Քասախի հանգստի գոտու կառուցման սուբվենցիայի ծրագրային հայտերին և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն: |